ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սկսեցինք ոսկե մեդալով

Սկսեցինք ոսկե մեդալով
29.04.2014 | 00:40

Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի պատանեկան առաջնության առաջին իսկ օրը ոսկեբեր եղավ Հայաստանի ընտրանու համար: 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանն առաջինն է եղել թե՛ հրում, թե՛ պոկում վարժություններում՝ տիրանալով նաև աշխարհամասի մեծ ոսկուն: Երկամարտում մեր պատանյակը ցույց է տվել 197 (90+107) կգ արդյունք՝ 11 կիլոգրամով առաջ անցնելով երկրորդ տեղը գրաված բուլղարացի Յորդան Աթանասովից: Ցավոք, մեր երկրորդ մասնակիցը՝ Համլետ Մնացականյանը, չի կարողացել սանձել պոկում վարժության համար պատվիրած նախնական 75 կիլոգրամն ու ու ստացել է զրո: Համլետը հինգերորդն է եղել հրում վարժությունում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ